Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մնանք նամակիդ սպասող

Մնանք նամակիդ սպասող
24.12.2013 | 01:06

Տարին ավարտվեց: Այդպես էլ չհնչեց Վիկտոր Սողոմոնյանի խոստացած` Մաքսային միությանն առնչվող Ռոբերտ Քոչարյանի ուղերձը:
ՈՒ քանի որ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը` «արդեն տասը տարի, հարյուր տասը տարի» չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, փորձենք ինքնուրույն հասկանալ` ինչո՞ւ երկրորդ նախագահն այդպես էլ «չուղերձեց» Մաքսային միության յուր տեսլականը` հայ հանրությանը:
ա) Ասելիք չկա: ՈՒղերձ հղի, որ ի՞նչ անի:
բ) Բացասական բան ասել չի կարող, դրական էլ չկա, որ ասի: Թե գտնի էլ, դուրս կգա` Սերժ Սարգսյանի ջրաղացին է «էնիք ածում»: Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին այն գավազանն էր, որով Սերժ Սարգսյանն այլևս մանևրի տեղ չթողեց վերջինիս համար: Իսկ Ռուսաստանը այն վերջին հանգրվանն էր, որը կարող էր օգնել Քոչարյանին` քաղաքականություն վերադառնալ «հարկավոր տեսքով»: Ավելին, Ռուսաստանը յուր «սիրասուն թաթիկը» դրեց Տիգրան Սարգսյանի վրա: Իր հերթին էլ Սերժ Սարգսյանը նրան չհրավիրեց Պուտինի հետ պաշտոնական ճաշին:
Բացասաբար էլ չի կարող Քոչարյանը ՄՄ-ի մասին արտահայտվել. նախ որ` Ռուսաստանը «զորավոր է, Ռուսաստանը չի ների»: Հետո էլ` ինքն է ՄՄ-ի համար «ֆունդամենտ» ստեղծել Հայաստանում, ուստի հակադարձումներն ահավոր շատ ու անշեղ կլինեին։
Մնում էր լռելը: Ինչն էլ արվեց:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ